Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Հոդված 27. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության կարգը

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 27. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության կարգը

1. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը վճարվում է ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա յոթերորդ աշխատանքային օրը:

2. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության և դրամական օգնության, աշխատանքից ազատման, մահվան դեպքերում վարձատրության, աշխատաժամանակի հաշվարկի, արտաժամյա, գիշերային, հանգստյան, տոներին և հիշատակի օրերին կատարված աշխատանքի, պարապուրդի, ինչպես նաև ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում վարձատրության հետ կապված` սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով:

3. Աշխատանքից ազատելու դեպքում պետական պաշտոն զբաղեցնող անձին Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված արձակման նպաստ չի վճարվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերի:

4. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին տեղեկատվությունը կարող է տրամադրվել միայն տվյալ անձի համաձայնությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում:

5. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում օրենքով սահմանված դեպքում և կարգով պետական ծառայողը ստանում է վարձատրություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։