Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) հիմնական աշխատավարձ (այսուհետ նաև` պաշտոնային դրույքաչափ)` սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված բազային աշխատավարձի և սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված գործակցի արտադրյալ.

2) լրացուցիչ աշխատավարձ՝ աշխատավարձի փոփոխական մաս, որը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափի նկատմամբ, և որի վճարումը պայմանավորված է սույն կետի «ա» և «բ» ենթակետերում թվարկված որևէ պայմանի և(կամ) պայմանների առկայությամբ և ներառում է`

ա. հավելում` սույն ենթակետում նշված պայմաններից որևէ մեկի կամ դրանցից մի քանիսի, այն է՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու, բարձրլեռնային, սահմանամերձ վայրերում, արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվելու համար, զինվորական, քրեակատարողական և փրկարար ծառայության առանձնահատկություններով պայմանավորված` պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում,

բ. հավելավճար` սույն ենթակետում նշված պայմաններից որևէ մեկի կամ դրանցից մի քանիսի, այն է՝ դասային, դիվանագիտական աստիճանների, տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու, կոչումների, աշխատանքային և(կամ) ծառայության ստաժի, օտար լեզուների իմացության համար պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում.

3) պարգևատրում` միանվագ վճար, որը պետական պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության գնահատման և(կամ) հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքների կատարման համար.

4) բազային աշխատավարձ` պետական պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի որոշման համար հիմք հանդիսացող միավոր.

5) գործակից՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի չափը որոշելու համար բազային աշխատավարձն այդ թվով բազմապատկելու համար սահմանված մեծություն.

6) միևնույն պաշտոն` պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված նույն ենթախմբի պաշտոններ.

7) դրամական օգնություն` սույն օրենքի 23-րդ և 24-րդ հոդվածներով նախատեսված վճար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։