Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 16. Զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների վարձատրությունը (դրամական ապահովությունը)

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 16. Զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների վարձատրությունը (դրամական ապահովությունը)

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների (այսուհետ նաև` զինծառայող), քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների պաշտոնային դրույքաչափը որոշվում է բազային աշխատավարձի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված համապատասխան հավելվածներով սահմանված` նրանց պաշտոնի ենթախմբի սանդղակում ստաժին համապատասխանող գործակցի արտադրյալով:

2. Պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի համակարգում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են հավելված 3-ով, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմնի համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներինը` հավելված 4-ով, ոստիկանության հանրապետական գործադիր մարմնի համակարգում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներինը` հավելված 5-ով, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներինը` հավելված 6-ով, քրեակատարողական ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են հավելված 7-ով, փրկարար ծառայության ծառայողներինը` հավելված 8-ով:

3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի, 19-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ մասերով, 20-րդ հոդվածի 2-6-րդ մասերով, 21-րդ հոդվածով, 22-րդ հոդվածի 1-8-րդ մասերով, 25-րդ հոդվածով սահմանված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունների վրա: Սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների վրա:

4. Զինծառայողներին, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողներին կոչման համար հավելավճար չի տրվում:

5. Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների կադրերի ռեզերվում (կադրերի տրամադրության տակ) գտնվելու դեպքում վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։