Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Հոդված 6. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի կառուցվածքը

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 6. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի կառուցվածքը

1. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը կազմված է սույն օրենքով սահմանված հիմնական աշխատավարձից, լրացուցիչ աշխատավարձից և պարգևատրումներից։ Լրացուցիչ աշխատավարձը ներառում է հավելումները և հավելավճարները:

2. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը։

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանափակումը կիրառելիս արտաժամյա և գիշերային աշխատանքների համար տրվող հավելումները հաշվարկվում են ֆինանսական տարվա կտրվածքով` պետական պաշտոն զբաղեցնող անձանց տարեկան հիմնական աշխատավարձի նկատմամբ:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված լրացուցիչ աշխատավարձի հաշվարկում չեն ներառվում բարձրլեռնային, սահմանամերձ վայրերում աշխատելու համար տրվող հավելումները:

5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների նկատմամբ:

6. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց պարգևատրումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդից, աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, տվյալ մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից: Տվյալ մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից յուրաքանչյուրից պարգևատրմանն ուղղվող միջոցները չեն կարող գերազանցել տվյալ մարմնի աշխատավարձի տարեկան ֆոնդի 30 տոկոսը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։