Գլուխ 10 · ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 31. Վեճերի լուծումը և պատասխանատվությունը պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենսդրությունը խախտելու համար
Հոդված 31. Վեճերի լուծումը և պատասխանատվությունը պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենսդրությունը խախտելու համար
1. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենսդրությունը խախտող անձինք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: