Գլուխ 5 · ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 17. Դիվանագիտական պաշտոն զբաղեցնող դիվանագետների վարձատրությունը
Հոդված 17. Դիվանագիտական պաշտոն զբաղեցնող դիվանագետների վարձատրությունը
1. Դիվանագիտական պաշտոն զբաղեցնող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաև օտարերկրյա պետությունում ծառայողական գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցման չափը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Դիվանագիտական պաշտոն զբաղեցնող դիվանագետները հավելավճար են ստանում դիվանագիտական աստիճանի և օտար լեզվի իմացության համար: Օտար լեզվի իմացության համար հավելավճարի չափը և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
3. Դիվանագիտական պաշտոն զբաղեցնող դիվանագետներին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը: