Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 19. Պետական ծառայողի հիմնական աշխատավարձը պաշտոնում նշանակվելիս

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 19. Պետական ծառայողի հիմնական աշխատավարձը պաշտոնում նշանակվելիս

1. Առաջին անգամ պետական ծառայության պաշտոնում նշանակված անձը վարձատրվում է տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող սանդղակի առաջին մակարդակի հիմնական աշխատավարձի չափով (պաշտոնային դրույքաչափով):

2. Մրցույթի արդյունքով, ինչպես նաև արտամրցութային կարգով պետական ծառայության ավելի բարձր պաշտոնի նշանակված պետական ծառայողը նոր ենթախմբի սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավասար կամ առավել մոտ դրույքաչափի առկայության դեպքում ստանում է վերջինիս նկատմամբ երկու մակարդակի ավելացում, հակառակ դեպքում` նոր ենթախմբի սանդղակի նվազագույն դրույքաչափ:

3. Մրցույթի արդյունքով, ինչպես նաև արտամրցութային կարգով պետական ծառայության ավելի ցածր պաշտոնի նշանակված պետական ծառայողը ստանում է աշխատավարձի համապատասխան սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավասար կամ առավել մոտ դրույքաչափ:

4. Վերակազմակերպման պահին վերակազմակերպվող մարմնի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող պետական ծառայող չհանդիսացող աշխատողներին պետական ծառայության պաշտոններում նշանակելիս պահպանվում է նրանց նախկին պաշտոնային դրույքաչափը, եթե պետական ծառայության պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը ցածր է նախկին պաշտոնային դրույքաչափից: Սույն մասով սահմանված դեպքում հիմնական աշխատավարձի բնականոն աճը հաշվարկվում է սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով:

5. Համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության կամ անվանափոխության կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված հատուկ դեպքերում աշխատանքի պայմանների ժամանակավոր փոփոխման կամ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով կամ օրենքով սահմանված դեպքերում ռոտացիայի հիման վրա այլ պաշտոնի փոխադրման դեպքում պահպանվում է պետական ծառայողի նախկին պաշտոնային դրույքաչափը, եթե նոր պաշտոնի պաշտոնային դրույքաչափի մակարդակը ավելի ցածր է: Սույն մասով սահմանված դեպքերում հիմնական աշխատավարձի բնականոն աճը հաշվարկվում է սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով: Սույն մասով սահմանված դրույթը չի գործում, եթե պետական ծառայողը պաշտոնի է նշանակվում արտամրցութային կարգով:

6. Օրենքով նախատեսված դեպքում կադրերի ռեզերվից (բացառությամբ քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվի) պետական ծառայության ժամանակավորապես թափուր` նույն կամ ավելի ցածր ենթախմբի պաշտոն զբաղեցնելու դեպքում պետական ծառայողը ստանում է հիմնական աշխատավարձի համապատասխան սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավասար կամ առավել մոտ պաշտոնային դրույքաչափ: Օրենքով նախատեսված դեպքում կադրերի ռեզերվից (բացառությամբ քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվի) պետական ծառայության ժամանակավորապես թափուր` ավելի բարձր ենթախմբի պաշտոն զբաղեցնելու դեպքում անձը ստանում է հիմնական աշխատավարձի համապատասխան սանդղակում նվազագույն դրույքաչափ, եթե նոր սանդղակում իր նախորդ դրույքաչափին համապատասխանող գործակից չկա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։