Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Սույն օրենքի գործողության ոլորտը

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 2. Սույն օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է`

1) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պաշտոն զբաղեցնող հետևյալ անձանց վրա`

ա. քաղաքական պաշտոն զբաղեցնող,

բ. հայեցողական պաշտոն զբաղեցնող,

գ. քաղաքացիական պաշտոն զբաղեցնող, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի և խորհրդի անդամների,

դ. պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, այդ թվում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողները) կազմի և ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների.

2) հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողներ:

2. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմինների աշխատակազմերում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ընդ որում, սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված դեպքում և ժամանակահատվածում կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի կենտրոնական ապարատում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը կրկնապատկվում են:

3. Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչության անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի համակարգում անձնակազմի պաշտոնային դրույքաչափերին սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը համապատասխանաբար սահմանում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը:

4. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ամսական աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում է բազային աշխատավարձի կրկնապատիկի և այդ աշխատողների թվի արտադրյալով:

5. Համապետական, Երևանի ավագանու, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի նոր կամ լրացուցիչ ընտրությունների, տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների դեպքում ընտրությունների անցկացման ժամանակահատվածի (60 օրվա) համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոնային դրույքաչափի, իսկ հանձնաժողովի անդամները` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության 50 տոկոսի չափով: Մյուս ընտրությունների դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության չափով:

6. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրությունների ժամանակահատվածում վարձատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի կրկնապատիկի, հանձնաժողովի քարտուղարը և հանձնաժողովի անդամները՝ նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափով: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի նախագահի տեղակալը և հանձնաժողովի անդամները վարձատրվում են ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո:

7. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողները) զինծառայողներին տրվում է ամսական վարձատրություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։