Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 21. Պետական ծառայողի հիմնական աշխատավարձի աճի կասեցումը և հիմնական աշխատավարձի իջեցումը

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 21. Պետական ծառայողի հիմնական աշխատավարձի աճի կասեցումը և հիմնական աշխատավարձի իջեցումը

1. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնող պետական ծառայողի հիմնական աշխատավարձի բնականոն հերթական մակարդակի ավելացումը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) կասեցնում է մեկ տարով, եթե՝

1) նախորդ տարվա ընթացքում ներկայացրած հաշվետվություններից մեկի եզրակացությունը բացասական է, կամ

2) նախորդ տարվա երկու կիսամյակների կատարողականների գնահատման արդյունքներից մեկը ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կատարողականների գնահատման ցուցանիշից:

2. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնող պետական ծառայողի հիմնական աշխատավարձը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իջեցնում է մեկ միավորով, եթե`

1) նախորդ տարվա ընթացքում պետական ծառայության պաշտոն զբաղեցնող պետական ծառայողի ներկայացրած երկու կիսամյակային հաշվետվություններն էլ գնահատվել են բացասական եզրակացությամբ, և եթե չի կիրառվում կարգապահական տույժի առավել խիստ միջոց, կամ

2) նախորդ տարվա երկու կիսամյակների կատարողականների գնահատման արդյունքները ցածր են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կատարողականների գնահատման ցուցանիշից, և եթե չի կիրառվում կարգապահական տույժի առավել խիստ միջոց:

3. Հայաստանի Հանրապետության օրենքներով, որպես կարգապահական տույժի տեսակներ, կարող են սահմանվել պետական ծառայության պաշտոն զբաղեցնող պետական ծառայողի աշխատավարձի իջեցման այլ դեպքեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։