Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 25. Պետական ծառայողներին (բացառությամբ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների) տրամադրվող արտոնությունները և փոխհատուցումները

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 25. Պետական ծառայողներին (բացառությամբ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների) տրամադրվող արտոնությունները և փոխհատուցումները

1. Պետական ծառայողներին (բացառությամբ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների) տրամադրվում են հետևյալ արտոնությունները.

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ծառայողների ատեստավորման, վերապատրաստման և պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի ամբողջ ընթացքում պետական ծառայողի աշխատավարձը պահպանվում է.

2) քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի համար սահմանվում է աշխատավարձ` իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, սակայն ոչ ավելի, քան բարձրագույն խմբի 1-ին ենթախմբի առավելագույն դրույքաչափը.

3) հիմնական արձակուրդային վճարից բացի, պետական ծառայողին վճարվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` իր միջին ամսական աշխատավարձի չափով: Աշխատանքից ազատվելու դեպքում միանվագ արձակուրդային վճարը տրվում է փաստացի աշխատած ամիսներին համամասնորեն.

4) համապետական, Երևանի ավագանու, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների, տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների դեպքում ընտրությունների անցկացման ժամանակահատվածի մեկ ամսվա համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի կենտրոնական ապարատի քաղաքացիական ծառայողների պաշտոնային դրույքաչափերը կրկնապատկվում են, ընդ որում, այդ ժամանակահատվածի համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի կենտրոնական ապարատի քաղաքացիական ծառայողների և մյուս աշխատողների պաշտոնային դրույքաչափերի տարբերությունը նախատեսվում է ընտրությունների կազմակերպման և անցկացման ծախսերում.

5) առանձին ծախսերի փոխհատուցումները (կացարան, համազգեստ, տրանսպորտային միջոցներ և այլն) տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։