Գլուխ 8 · ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
Հոդված 29. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության և դրամական օգնության ֆինանսավորման աղբյուրները
Հոդված 29. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության և դրամական օգնության ֆինանսավորման աղբյուրները
1. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` յուրաքանչյուր մարմնի համար նախատեսված միջոցներից:
2. Պետական ծառայողների միանվագ դրամական օգնության ֆինանսավորումն իրականացվում է աշխատավարձի և դրան հավասարեցված միջոցների խնայողությունների հաշվին:
3. Կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների վարձատրության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցներից: