Անցնել բովանդակությանը
Գլուխ 11 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 32. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքի վարձատրության նոր համակարգի ներդրումը

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 32. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքի վարձատրության նոր համակարգի ներդրումը

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից պետական պաշտոն զբաղեցնող անձին նշանակվում է զբաղեցրած պաշտոնին համապատասխանող պաշտոնային դրույքաչափ:

2. Սույն օրենքով սահմանված վարձատրության նոր համակարգի ներդրումը չի կարող հանգեցնել սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին պետական պաշտոն զբաղեցնող անձի հիմնական աշխատավարձի չափի նվազեցման, բացառությամբ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պաշտոնի փոփոխման և կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվելու դեպքերի: Ընդ որում, սույն մասով նախատեսված պայմանը զինծառայողների, փրկարար ծառայողների համար կիրառելու դեպքում հիմնական աշխատավարձ է համարվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը զինծառայողներին, փրկարար ծառայողներին տրվող պաշտոնային դրույքաչափի, կոչման դրույքաչափի, ստաժի համար դրույքաչափի, պարենի փոխհատուցման գումարի, քսան օրացուցային տարվա զինվորական ծառայության կամ փրկարար ծառայության ստաժ ունեցող և զինվորական ծառայությունը կամ փրկարար ծառայությունը շարունակող զինծառայողներին, փրկարար ծառայողներին տրվող ամսական հավելման հանրագումարը:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված անձը վարձատրվում է իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, սակայն ոչ ավելի, քան մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը բարձրագույն խմբի 1-ին ենթախմբի համար սահմանված առավելագույն դրույքաչափը:

4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն զբաղեցնող անձի գործող պաշտոնային դրույքաչափը սույն օրենքով սահմանված` տվյալ պետական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափից բարձր լինելու դեպքում պահպանվում է պետական պաշտոն զբաղեցնողի գործող` առավել բարձր պաշտոնային դրույքաչափը:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից պետական պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի աճը կասեցվում է մինչև տվյալ պաշտոնում նրա գործող պաշտոնային դրույքաչափին հավասար պաշտոնային դրույքաչափ ստանալու իրավունք ձեռք բերելը, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին պետական պաշտոն զբաղեցնող անձի հիմնական աշխատավարձը գերազանցում է սույն օրենքով սահմանված չափերը:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին պետական պաշտոն զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը հիմնական աշխատավարձի 30 տոկոսը գերազանցելու դեպքում լրացուցիչ աշխատավարձի աճը կասեցվում է: Սույն մասով սահմանված դեպքում լրացուցիչ աշխատավարձը կարող է աճել միայն տվյալ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի ավելացման դեպքում` հիմնական աշխատավարձի 30 տոկոսը չգերազանցելու պայմանով: Սույն մասով սահմանված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների լրացուցիչ աշխատավարձի աճի և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայության ծառայողների համար սահմանված լրավճարների հետ կապված հարաբերությունների վրա: Ընդ որում, սույն մասով նախատեսված լրավճարների դեպքերը, չափերը և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերահաշվարկվում են բազային աշխատավարձի և սույն օրենքի համապատասխան հավելվածով սահմանված` տվյալ պաշտոնն ընդգրկող սանդղակի համապատասխան գործակցի միջոցով:

8. Դասային աստիճանի համար սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հավելավճարը դատավորին տրվում է այն դեպքում, երբ նրա պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված վարձատրության նոր համակարգին համապատասխան:

9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դատարանում դատավորների թվի կրճատման կամ օրենքով նախատեսված` դատարանի կամ վճռաբեկ դատարանի պալատի վերացման դեպքում դատավորին ստորադաս դատարանի դատավորի պաշտոնում նշանակելիս պահպանվում է նրա նախկին պաշտոնում ստացած աշխատավարձը, բացառությամբ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատարանի նախագահի պաշտոնի համար ստացած հավելավճարների:

10. Աշխատավարձի բնականոն աճի հաշվարկի համար սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին տվյալ պաշտոնում պետական ծառայողի ստաժը հաշվարկվում է` հաշվի առնելով տվյալ պաշտոնում պետական ծառայողի աշխատանքի ողջ ժամանակահատվածը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։