Գլուխ 3 · ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԸ
Հոդված 15. Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերը
Հոդված 15. Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերը
1. Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝
1) ընտանիքի անապահովության միավորն ընտանեկան նպաստի իրավունք տվող` ընտանիքի անապահովության սահմանային միավորից իջնելու դեպքում.
2) դիմողի կողմից սույն օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում տարածքային կենտրոն անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.
3) ընտանեկան նպաստն անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում.
4) ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառման դեպքում:
2. Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից: