Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՊԱՍՏԸ

Հոդված 33. Ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը և վերականգնելը

գործել է մինչև 2015-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 33. Ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը և վերականգնելը

1. Ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝

1) նպաստառուի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում.

2) նպաստառուի հաշմանդամության ժամկետը լրանալու դեպքում.

3) կերակրողին կորցնելու դեպքում նշանակված նպաստի սահմանված ժամկետը լրանալու կամ այդ նպաստի իրավունքը կորցնելու դեպքում.

4) օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող նպաստառուի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու կամ բնակվելու իրավունքը դադարելու դեպքում.

5) նպաստառուի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում.

6) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի նպաստառուի` մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակություն հաստատելու դեպքում (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու և մեկամսյա ժամկետում չհաշվառվելու դեպքում.

7) օտարերկրյա քաղաքացի նպաստառուին այլ պետությունում կենսաթոշակ նշանակելու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն և Հայաստանի Հանրապետության երկքաղաքացուն Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետությունում կենսաթոշակ նշանակելու դեպքում.

8) նպաստի իրավունքը կորցնելու կամ նպաստի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում.

9) նպաստառուին կամ նրա փոխարեն նպաստն ստանալու իրավունք ունեցող անձին 12 ամիս անընդմեջ նպաստ չվճարելու դեպքում.

10) նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում.

11) նպաստառուին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակ նշանակելու դեպքում.

12) սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) նպաստ նշանակված լինելու դեպքում:

2. Նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է այդ հանգամանքներն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված դեպքի` հաշմանդամության ժամկետը լրանալու օրվանից:

3. Առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի` կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է տվյալ տարվա հուլիսի 1-ից:

4. Նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է՝

1) նպաստառուին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը վերացնելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը ներկայացնելու և գրավոր դիմելու դեպքում` նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից.

2) 18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` գրավոր դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.

3) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի հիման վրա հետևյալ ժամկետներում.

ա. 3 ամսվա ընթացքում հաշմանդամ ճանաչվելու դեպքում` դադարեցնելու օրվանից,

բ. 12 ամսվա ընթացքում հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է հաշմանդամ ճանաչվելուց հետո` երեք ամսվա ընթացքում,

գ. 12 ամսվա ընթացքում հաշմանդամ ճանաչվելու դեպքում` դիմելու օրվանից, եթե դիմել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո՝ երեք ամիս անց.

4) սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքով նպաստ ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում` գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

5. Նպաստ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում տվյալ նպաստի իրավունքը չի վերանայվում:

6. Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` 3 ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամ ճանաչվելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնելիս նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվան հաջորդող ժամանակահատվածի համար նպաստը վճարվում է հաշմանդամության նոր խմբի համար հաշվարկված չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։