Գլուխ 5 · ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 23. Եռամսյակային հրատապ օգնության վճարման դադարեցման հիմքերը
Հոդված 23. Եռամսյակային հրատապ օգնության վճարման դադարեցման հիմքերը
1. Եռամսյակային հրատապ օգնության վճարումը դադարեցվում է տվյալ եռամսյակի ընթացքում հետևյալ դեպքերում.
1) սույն օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետն այդ եռամսյակի ընթացքում լրանալու և անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) չներկայացվելու դեպքում.
2) ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառման դեպքում.
3) ընտանիքի անապահովության միավորն այդ եռամսյակի ընթացքում «0» դառնալու դեպքում.
4) ընտանիքի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում: