Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՊԱՍՏԸ

Հոդված 31. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունքը

գործել է մինչև 2015-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 31. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունքը

1. Կերակրողին կորցնելու դեպքում տրվող նպաստի իրավունք ունի մահացած կերակրողի՝ կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող՝

1) 18 տարին չլրացած երեխան՝ մինչև 18 տարին լրանալը.

2) առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակը՝ մինչև 23 տարին լրանալը.

3) ամուսինը, որը խնամում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված երեխային և չի աշխատում՝ մինչև երեխայի 14 տարին լրանալը:

2. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։