Հոդված 10
Հոդված 10
1. Ցանկացած Պայմանավորվող կողմ սույն Կոնվենցիան առանց վավերացման մասին վերապահման ստորագրելիս, կամ վավերացման կամ միացման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս կամ դրանից հետո ցանկացած այլ ժամանակ կարող է ավանդապահին ծանուցելու միջոցով հայտարարել այն մասին, որ սույն Կոնվենցիայի գործողությունը տարածվում է բոլոր կամ ցանկացած առանձին այն տարածքների վրա, որոնց միջազգային հարաբերությունների համար այդ կողմը պատասխանատվություն է կրում: Այդ ծանուցումն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից այն ստանալու օրվանից երեք ամիս հետո: Այնուամենայնիվ, սույն Կոնվենցիան չի կիրառվում ծանուցման մեջ նշված տարածքների նկատմամբ, մինչև տվյալ Պայմանավորվող կողմի համար Կենվենցիայի ուժի մեջ մտնելը:
2. Ցանկացած Պայմանավորվող կողմ, որը համաձայն սույն հոդվածի 1-ին կետի` ծանուցել է այն տարածքի նկատմամբ սույն Կոնվենցիայի գործողությունը տարածելու մասին, որի միջազգային հարաբերությունների համար այդ կողմը պատասխանատվություն է կրում, կարող է սույն Կոնվենցիայի 19-րդ հոդվածով սահմանված ընթացակարգին համապատասխան, ծանուցել ավանդապահին, որ տվյալ տարածքում սույն Կոնվենցիան այլևս չի կիրառվելու: