Հոդված 12
Հոդված 12
1. Բոլոր Պայմանավորվող կողմերի համար սույնով պարտադիր է գլխավոր հավելվածը:
2. Պայմանավորվող կողմը կարող է ընդունել մեկ կամ ավելի հատուկ հավելված կամ դրա մեկ կամ ավելի գլուխները: Հատուկ հավելվածը կամ դրա գլուխը(ները) ընդունած Պայմանավորվող կողմի համար դրանցում ներառված բոլոր ստանդարտները պարտադիր են: Հատուկ հավելվածը կամ դրա գլուխը(ները) ընդունած Պայմանավորվող կողմի համար դրանցում ներառված բոլոր առաջարկվող գործելակերպերը պարտադիր են, եթե ընդունման պահին կամ դրանից հետո ցանկացած այլ ժամանակ նա չի ծանուցում ավանդապահին առաջարկվող այն գործելակերպի(երի) մասին, որի (որոնց) վերաբերյալ վերապահումներ են կատարվել` նշելով իր ազգային օրենսդրության դրույթների և տվյալ առաջարկվող գործելակերպի(երի) միջև առկա տարբերությունները: Ցանկացած Պայմանավորվող կողմ, որը վերապահումներ է կատարել, կարող է ցանկացած պահի ամբողջությամբ կամ մասամբ հետ վերցնել դրանք` ավանդապահին ծանուցելու միջոցով` նշելով հետ վերցնելու ուժի մեջ մտնելու ամսաթիվը:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որի համար պարտադիր են հատուկ հավելվածը կամ դրա որևէ գլուխ (գլուխներ), պետք է ուսումնասիրի առաջարկվող գործելակերպերի մասով վերապահումները հանելու հնարավորությունը, որոնք կատարվել են 2-րդ կետի դրույթներին համապատասխան, և ծանուցի խորհրդի գլխավոր քարտուղարին այդ ուսումնասիրության արդյունքների մասին յուրաքանչյուր եռամյա ժամանակահատվածի ավարտին` տվյալ Պայմանավորվող կողմի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, նշելով իր ազգային օրենսդրության այն դրույթները, որոնք իր կարծիքով, թույլ չեն տալիս հանել վերապահումները:
Դրույթների իրականացումը