Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄ

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Ցանկացած Պայմանավորվող կողմի համար, որը վավերացնում է սույն Կոնվենցիան կամ միանում է դրան, պարտադիր են սույն Կոնվենցիայի ցանկացած փոփոխություն, ներառյալ գլխավոր հավելվածը, որն ուժի մեջ է մտել վավերացման կամ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին հանձնելու օրվա դրությամբ:

2. Ցանկացած Պայմանավորվող կողմի համար, որն ընդունում է հատուկ հավելվածը կամ դրա որևէ գլուխ, պարտադիր են տվյալ հատուկ հավելվածում կամ այդ գլխում պարունակվող ստանդարտների փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել դրանք ընդունելու մասին ավանդապահին ծանուցելու օրվա դրությամբ: Ցանկացած Պայմանավորվող կողմի համար, որն ընդունում է հատուկ հավելվածը կամ դրա որևէ գլուխ, պարտադիր են դրանցում պարունակվող առաջարկվող գործելակերպերի փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել դրանք ընդունելու մասին ավանդապահին ծանուցելու օրվա դրությամբ, եթե այդ Պայմանավորվող կողմը չի արել վերապահում մեկ կամ ավելի առաջարկվող գործելակերպը չկիրառելու վերաբերյալ` սույն Կոնվենցիայի 12-րդ հոդվածին համապատասխան:

Կոնվենցիայի կիրառումը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։