Անցնել բովանդակությանը
Գլուխ V · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում 8-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերում նշված հինգ սուբյեկտների կողմից՝ առանց վավերացման մասին վերապահումով Կոնվենցիան ստորագրելուց կամ վավերացման կամ միանալու մասին իրենց փաստաթղթերը ի պահ հանձնելուց հետո երեք ամիս անց:

2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում ցանկացած Պայմանավորվող կողմի համար երեք ամիս անց այն պահից, երբ նա դառնում է Պայմանավորվող կողմ` 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

3. Սույն Կոնվենցիայի ցանկացած հատուկ հավելված կամ դրա որևէ գլուխ ուժի մեջ է մտնում երեք ամիս անց այն պահից, երբ հինգ Պայմանավորվող կողմեր ընդունեն այդ հատուկ հավելվածը կամ գլուխը:

4. Ցանկացած հատուկ հավելված կամ դրա որևէ գլուխ սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան ուժի մեջ մտնելուց հետո` այդ հատուկ հավելվածը կամ դրա գլուխն ուժի մեջ են մտնում ցանկացած Պայմանավորվող կողմի համար` վերջինիս կողմից դրանք ընդունելու մասին ծանուցելուց հետո երեք ամիս անց: Այնուամենայնիվ, հատուկ հավելվածներից կամ դրանց գլուխներից ոչ մեկը Պայմանավորվող կողմի համար ուժի մեջ չի մտնում` մինչև այդ Պայմանավորվող կողմի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելը:

Կոնվենցիայի ավանդապահը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։