Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄ

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

1. Կառավարման կոմիտեի կողմից 6-րդ հոդվածի 5-րդ կետի «ա» ենթակետի «i» և «ii» կետերին համապատասխան Պայմանավորվող կողմերին առաջարկվող ցանկացած փոփոխության տեքստ ուղարկվում է խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից բոլոր Պայմանավորվող կողմերին և Պայմանավորվող կողմեր չհանդիսացող խորհրդի անդամներին:

2. Կոնվենցիայի հիմնական տեքստի փոփոխությունները բոլոր Պայմանավորվող կողմերի համար ուժի մեջ են մտնում այն Պայմանավորվող կողմերի` դրանց ընդունման մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու օրվանից 12 ամիս հետո, որոնք ներկա են գտնվել կառավարման կոմիտեի այն նիստի ժամանակ, որի ընթացքում այդ փոփոխություններն առաջարկվել էին` պայմանով, որ այդ փոփոխությունների մասին ծանուցման օրվանից տասներկու ամսվա ընթացքում որևէ Պայմանավորվող կողմ առարկություն չի ներկայացրել:

3. Գլխավոր հավելվածում կամ հատուկ հավելվածներում կամ դրանց գլուխներում առաջարկվող ցանկացած փոփոխություն համարվում է ընդունված Պայմանավորվող կողմերին առաջարկվող փոփոխությունն ուղարկելու օրվանից վեց ամիս հետո, եթե`

(ա) Պայմանավորվող որևէ կողմ չի ներկայացրել առարկություն, իսկ հատուկ հավելվածի կամ դրա որևէ գլխի փոփոխության դեպքում, այն Պայմանավորվող կողմը չի ներկայացրել առարկություն, որի համար տվյալ հատուկ հավելվածը կամ գլուխը պարտադիր են, կամ

(բ) Պայմանավորվող կողմը տեղեկացրել է խորհրդի գլխավոր քարտուղարին այն մասին, որ չնայած առաջարկվող փոփոխությունը ընդունելու իր մտադրությանը, դրա ընդունման համար անհրաժեշտ պայմանները դեռ կատարված չեն:

4. Եթե Պայմանավորվող կողմը խորհրդի գլխավոր քարտուղարին ուղարկում է սույն հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված ծանուցումը, քանի դեռ նա չի ծանուցել խորհրդի գլխավոր քարտուղարին առաջարկվող փոփոխությունը ընդունելու մասին, նա կարող է ներկայացնել իր առարկությունները այդ փոփոխության առնչությամբ` սույն հոդվածի 3-րդ կետում նշված վեցամսյա ժամկետը լրանալուց հետո տասնութ ամսվա ընթացքում:

5. Եթե սույն հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի կամ 4-րդ կետին համապատասխան` ծանուցվում է առաջարկվող փոփոխության մասին առարկությունը, ապա այդ փոփոխությունը համարվում է չընդունված և չի մտնում ուժի մեջ:

6. Եթե որևէ Պայմանավորվող կողմ ուղարկել է ծանուցում սույն հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն, ապա փոփոխությունը համարվում է ընդունված` ստորև նշված երկու ամսաթվերից առավել վաղ ամսաթվի դրությամբ`

(ա) այն ամսաթիվը, որով բոլոր Պայմանավորվող կողմերը, որոնք ուղարկել են այդ ծանուցումները, ծանուցում են ուղարկում խորհրդի գլխավոր քարտուղարին` իրենց կողմից առաջարկվող փոփոխությունն ընդունելու մասին` պայմանով, որ եթե ընդունման բոլոր համաձայնությունները ուղարկվել են սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված վեցամսյա ժամանակահատվածի ավարտից առաջ, այդ ամսաթիվն ընդունվում է որպես նշված վեցամսյա ժամանակահատվածի ավարտի ամսաթիվ,

(բ) սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված տասնութամսյա ժամանակահատվածի ավարտի ամսաթիվը:

7. Գլխավոր հավելվածի կամ հատուկ հավելվածների կամ դրանց գլուխների ընդունված համարվող ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում կամ դրա ընդունվելու օրվանից հետո վեց ամիս անց, կամ, եթե առաջարկվող փոփոխության մեջ նշված է այլ ժամկետ, փոփոխության ընդունման օրվանից հետո այդ ժամկետի ավարտի օրը:

8. Խորհրդի գլխավոր քարտուղարը հնարավորինս վաղ ծանուցում է սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմերին առաջարկվող փոփոխության վերաբերյալ ցանկացած առարկության մասին, որն արվել է 3-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան, և սույն հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան ստացված ցանկացած ծանուցման մասին: Այնուհետև, խորհրդի գլխավոր քարտուղարը տեղեկացնում է Պայմանավորվող կողմերին այն մասին, թե արդյոք այն Պայմանավորվող կողմը կամ կողմերը, որոնք ուղարկել են այդ ծանուցումը, ներկայացրել են առարկություններ առաջարկվող փոփոխության վերաբերյալ կամ ընդունել են այն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։