Հոդված 8
Հոդված 8
1. Խորհրդի ցանկացած անդամ և Միավորված ազգերի կազմակերպության կամ դրա մասնագիտացված գործակալությունների ցանկացած անդամ կարող է դառնալ սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ`
(ա) ստորագրելով Կոնվենցիան` առանց վավերացման վերաբերյալ վերապահման,
(բ) վավերացման պայմանով ստորագրելուց հետո` վավերագիրը ի պահ հանձնելով, կամ
(գ) միանալով Կոնվենցիային:
2. Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման համար սույն հոդվածի 1-ին կետում նշված անդամների կողմից մինչև 1974թ. հունիսի 30-ը Բրյուսելում տեղակայված խորհրդի կենտրոնակայանում: Այդ ժամկետը լրանալուց հետո Կոնվենցիան բաց կլինի այդ անդամների կողմից միանալու համար:
3. Կոնվենցիան ստորագրելիս, վավերացնելիս կամ դրան միանալիս ցանկացած Պայմանավորվող կողմ նշում է, թե որ հատուկ հավելվածները կամ դրա գլուխներն է նա ընդունում, եթե ընդունում է ընդհանրապես: Հետագայում Կողմը կարող է ծանուցել ավանդապահին` իր կողմից մեկ կամ ավելի հատուկ հավելվածներ կամ դրանց գլուխները ընդունելու վերաբերյալ:
4. Այն Պայմանավորվող կողմերը, որոնք ընդունում են ցանկացած նոր հատուկ հավելված կամ հատուկ հավելվածի ցանկացած նոր գլուխ, դրա մասին ծանուցում են ավանդապահին` սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան:
5. (ա) Ցանկացած մաքսային կամ տնտեսական միություն կարող է, սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան, դառնալ սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ: Այդ մաքսային կամ տնտեսական միությունը տեղեկացնում է ավանդապահին սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի վերաբերյալ իր իրավասությունների մասին: Այդ մաքսային կամ տնտեսական միությունը ավանդապահին տեղեկացնում է նաև իր իրավասության շրջանակի ցանկացած էական փոփոխության մասին:
(բ) Մաքսային կամ տնտեսական միությունը, որը հանդիսանում է սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ, իր իրավասության մեջ գտնվող հարցերի առնչությամբ իր անունից իրականացնում է իրավունքներ և կատարում պարտավորություններ, որոնք Կոնվենցիայով դրվում են այդ միության այն անդամների վրա, որոնք հանդիսանում են սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմեր: Նման դեպքերում այդ միության անդամներն իրավունք չունեն անհատականորեն իրականացնելու այդ իրավունքները` ներառյալ քվեարկության իրավունքը: