Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄ

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրականացնում է իր կողմից ընդունված գլխավոր հավելվածի և հատուկ հավելվածի (ների) կամ դրա գլխի (գլուխների) ստանդարտները` այդ Պայմանավորվող կողմի համար այդ հավելվածը (ները) կամ գլուխը (գլուխներն) ուժի մեջ մտնելուց հետո 36 ամսվա ընթացքում:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրականացնում է գլխավոր հավելվածի անցումային ստանդարտները 60 ամսվա ընթացքում` այդ Պայմանավորվող կողմի համար գլխավոր հավելվածն ուժի մեջ մտնելու օրվանից:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրականացնում է հատուկ հավելվածում (ներում) կամ դրանց որևէ գլխում (գլուխներում) առաջարկվող գործելակերպերը, որոնք նա ընդունել է այդ Պայմանավորվող կողմի համար այդ հատուկ հավելվածը (ները) կամ գլուխը (գլուխները) ուժի մեջ մտնելուց հետո 36 ամսվա ընթացքում, եթե տվյալ առաջարկվող գործելակերպերից մեկի կամ մի քանիսի վերաբերյալ վերապահումներ չեն կատարվել:

4. (ա) Եթե սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված ժամկետները բավարար չեն որևէ Պայմանավորվող կողմի համար` գլխավոր հավելվածի դրույթները կատարելու համար, ապա այդ Պայմանավորվող կողմը կարող է մինչև սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերով սահմանված ժամկետի ավարտը դիմել կառավարման կոմիտե` այդ ժամկետը երկարաձգելու դիմումով: Դիմումի մեջ Պայմանավորվող կողմը պետք է նշի գլխավոր հավելվածի այն դրույթը (դրույթները), որի (որոնց) առնչությամբ պահանջվում է է ժամկետի երկարաձգում, ինչպես նաև դրա պատճառները:

(բ) Բացառիկ հանգամանքներում կառավարման կոմիտեն կարող է որոշում ընդունել` թույլատրել նման երկարաձգումը: Երկարաձգման մասին կառավարման կոմիտեի ցանկացած որոշում պետք է նշի բացառիկ հանգամանքները, որոնք հիմնավորում են այդ որոշումը, իսկ երկարաձգման ժամկետը չպետք է ցանկացած դեպքում գերազանցի մեկ տարին: Երկարաձգման ժամկետի ավարտին Պայմանավորվող կողմը պետք է ծանուցի ավանդապահին այն դրույթների կատարման մասին, որոնց առնչությամբ թույլատրվել է այդ երկարաձգումը:

Վեճերի կարգավորում

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։