Գլուխ IV · ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄ
Հոդված 14
Հոդված 14
1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ երկու կամ ավելի Պայմանավորվող կողմերի միջև ցանկացած վեճ հնարավորության սահմաններում պետք է կարգավորվի միմյանց միջև բանակցությունների միջոցով:
2. Ցանկացած վեճ, որը չի կարգավորվել բանակցությունների միջոցով, վիճող Պայմանավորվող կողմերը ուղարկում են կառավարման կոմիտե, որը քննության է առնում վեճը և տալիս առաջարկություններ այն կարգավորելու համար:
3. Վիճող Պայմանավորվող կողմերը կարող են նախապես համաձայնել` ընդունել կառավարման կոմիտեի առաջարկությունները` որպես պարտադիր առաջարկություններ:
Կոնվենցիայի փոփոխություններ