Հոդված 16
Հոդված 16
1. Չնայած սույն Կոնվենցիայի 15-րդ հոդվածում շարադրված փոփոխությունների կատարման ընթացակարգին` Կառավարման կոմիտեն, 6-րդ հոդվածի համաձայն, կարող է որոշում ընդունել առաջարկվող որևէ գործելակերպ փոփոխելու կամ առաջարկվող նոր գործելակերպեր հատուկ հավելվածում կամ դրա որևէ գլխում ներառելու մասին: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից հրավիրվում է մասնակցելու կառավարման կոմիտեի քննարկումներին: Ցանկացած այդպիսի փոփոխության կամ առաջարկվող նոր գործելակերպի տեքստը խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից ուղարկվում է Պայմանավորվող կողմերին և խորհրդի այն անդամներին, որոնք չեն հանդիսանում սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմեր:
2. Ցանկացած փոփոխություն կամ առաջարկվող նոր գործելակերպի ներառումը, որոնց վերաբերյալ ընդունվել է որոշում` սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, ուժի մեջ է մտնում խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից դրանց վերաբերյալ ծանուցելու օրվանից վեց ամիս հետո: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որի համար պարտադիր է այն հատուկ հավելվածը կամ դրա որևէ գլուխ, որում կատարվում են փոփոխություններ կամ ներառվում են առաջարկվող նոր գործելակերպեր, համարվում է այդ փոփոխությունները կամ առաջարկվող նոր գործելակերպը ընդունած, եթե այդ Կողմը չի կատարել վերապահում` սույն Կոնվենցիայի 12-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգին համապատասխան:
Գործողության ժամկետը