Հոդված 17
Հոդված 17
1. Սույն Կոնվենցիան ունի գործողության անսահմանափակ ժամկետ, սակայն ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է դադարեցնել այն ցանկացած ժամանակ` 18-րդ հոդվածի համաձայն ուժի մեջ մտնելուց հետո:
2. Դադարեցման մասին ծանուցվում է գրավոր փաստաթղթով, որն ի պահ է տրվում ավանդապահին:
3. Դադարեցումն ուժի մեջ է մտնում դադարեցման մասին փաստաթուղթը ավանդապահի կողմից ստանալու օրվանից վեց ամիս անց:
4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև հատուկ հավելվածների կամ դրանց գլուխների նկատմամբ, որոնք ընդունելու իր համաձայնությունը ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է ուժի մեջ մտնելուց հետո ցանկացած ժամանակ հետ վերցնել:
5. Ցանկացած Պայմանավորվող կողմ, որը հետ է վերցնում իր համաձայնությունը Կոնվենցիայի գլխավոր հավելվածն ընդունելու վերաբերյալ, համարվում է սույն Կոնվենցիան դադարեցրած: Այս դեպքում կիրառվում են նաև 2-րդ և 3-րդ կետերի դրույթները: