Հոդված 19
Հոդված 19
1. Սույն Կոնվենցիան, դրա վավերացման վերաբերյալ վերապահմամբ կամ առանց այդ վերապահման բոլոր ստորագրությունները, ինչպես նաև վավերացման կամ միանալու վերաբերյալ բոլոր փաստաթղթերն ի պահ են հանձնվում խորհրդի գլխավոր քարտուղարին:
1. Ավանդապահը`
(ա) ստանում սույն Կոնվենցիայի բնօրինակները և ապահովում է դրանց պահպանումը,
(բ) պատրաստում է սույն Կոնվենցիայի բնօրինակների հաստատված պատճենները և փոխանցում դրանք Պայմանավորվող կողմերին և խորհրդի այն անդամներին, որոնք չեն հանդիսանում Պայմանավորվող կողմեր, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին,
(գ) ստանում է վավերացման վերաբերյալ վերապահմամբ կամ առանց այդ վերապահման, սույն Կոնվենցիան վավերացնելու կամ դրան միանալու վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ, ինչպես նաև ստանում և ապահովում է սույն Կոնվենցիային վերաբերող ցանկացած փաստաթղթի, ծանուցման և հաղորդագրության պահպանումը,
(դ) ուսումնասիրում է սույն Կոնվենցիային վերաբերող ցանկացած փաստաթղթի, ծանուցման կամ հաղորդագրության պատշաճ ձևով լինելը, և անհրաժեշտության դեպքում, դրա մասին տեղեկացնում է համապատասխան Պայմանավորվող կողմին,
(ե) ծանուցում է Պայմանավորվող կողմերին, խորհրդի այն անդամներին, որոնք չեն հանդիսանում Պայմանավորվող կողմեր և Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին`
- սույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածին համապատասխան հավելվածների և գլուխների ընդունման, ստորագրման, վավերացումների և միանալու մասին,
- գլխավոր հավելվածի նոր գլուխների և նոր հատուկ հավելվածների կամ դրանց գլուխների մասին, որոնք կառավարման կոմիտեն որոշել է առաջարկել ներառել սույն Կոնվենցիայում,
- սույն Կոնվենցիայի, գլխավոր հավելվածի և յուրաքանչյուր հատուկ հավելվածի կամ դրա գլխի ուժի մեջ մտնելու օրվա մասին` սույն Կոնվենցիայի 18-րդ հոդվածին համապատասխան,
- սույն Կոնվենցիայի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ հոդվածներին համապատասխան ստացված ծանուցումների մասին,
- Պայմանավորվող կողմերի կողմից հավելվածների/գլուխների ընդունման վերաբերյալ համաձայնությունը հետ վերցնելու մասին,
- սույն Կոնվենցիայի 17-րդ հոդվածին համապատասխան դադարեցման մասին, և
- սույն Կոնվենցիայի 15-րդ հոդվածին համապատասխան ընդունված ցանկացած փոփոխության և դրա ուժի մեջ մտնելու օրվա մասին:
3. Պայմանավորվող կողմի և ավանդապահի միջև վերջինիս կողմից իր գործառույթների իրականացման վերաբերյալ ցանկացած տարաձայնություն առաջանալու դեպքում` ավանդապահը կամ այդ Պայմանավորվող կողմը տվյալ հարցը ներկայացնում են մյուս Պայմանավորվող կողմերի և սույն Կոնվենցիան ստորագրած կողմերի կամ, հանգամանքներից կախված, կառավարման կոմիտեի կամ խորհրդի ուշադրությանը:
Գրանցումը և տեքստերի հավասարազորությունը