Գլուխ II · ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
Հոդված 4
Հոդված 4
1. Կոնվենցիան ներառում է հիմնական տեքստ, գլխավոր հավելված և հատուկ հավելվածներ:
2. Սույն Կոնվենցիայի գլխավոր հավելվածը և հատուկ հավելվածներից յուրաքանչյուրը, որպես կանոն, բաղկացած են գլուխներից, որոնցից կազմված է հավելվածը, և որոնք ներառում են`
(ա) սահմանումներ, և
(բ) ստանդարտներ, որոնցից մի քանիսը գլխավոր հավելվածում անցումային ստանդարտներ են:
3. Յուրաքանչյուր հատուկ հավելված նույնպես պարունակում է առաջարկվող գործելակերպեր:
4. Յուրաքանչյուր հավելված ուղեկցվում է ուղեցույցներով, որոնց տեքստերը պարտադիր չեն Պայմանավորվող կողմերի համար: