Գլուխ III · ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 7
Հոդված 7
Կառավարման կոմիտեի նիստերին յուրաքանչյուր հատուկ հավելվածի և հատուկ հավելվածի յուրաքանչյուր գլխի համար անց է կացվում առանձին քվեարկություն:
(ա) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի քվեարկել Կոնվենցիայի հիմնական տեքստի և գլխավոր հավելվածի մեկնաբանման, կիրառման կամ փոփոխություններ կատարելու հարցերի վերաբերյալ:
(բ) Ինչ վերաբերում է արդեն ուժի մեջ մտած հատուկ հավելվածի կամ հատուկ հավելվածի գլխի հետ կապված հարցերին, միայն այն Պայմանավորվող կողմերն իրավունք ունեն քվեարկելու, որոնք ընդունել են այդ հատուկ հավելվածը կամ դրա տվյալ գլուխը:
(գ) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի քվեարկելու նոր հատուկ հավելվածների կամ հատուկ հավելվածի նոր գլուխների նախագծերի առնչությամբ: