Հոդված 155. Ապրանքների պահպանումը մաքսային մարմինների ժամանակավոր պահպանման պահեստներում
Հոդված 155. Ապրանքների պահպանումը մաքսային մարմինների ժամանակավոր պահպանման պահեստներում
1. Մաքսային մարմինների ժամանակավոր պահպանման պահեստները բաց տեսակի պահեստներ են և պետք է համապատասխանեն բաց պահեստներին օրենքով ներկայացվող պահանջներին։
2. Մաքսային մարմինների ժամանակավոր պահպանման պահեստներում ապրանքների պահպանության ժամանակ ծագող հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով: Ապրանքները ժամանակավոր պահպանության ընդունելու դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձը ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնող անձին տրամադրում է անդորրագիր` կոմիտեի սահմանած ձևով:
3. Մաքսային մարմնի ժամանակավոր պահպանման պահեստում ապրանքների պահպանման համար գանձվում են մաքսավճարներ՝ սույն օրենքի 14-րդ գլխին համապատասխան։
(155-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)
(155-րդ հոդվածը 14.11.19 ՀՕ-229-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.02.2020 թվականին:)