Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՆՇՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՄՈՒՆԻՑԻՊԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ (ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ) ԲԱՆԿԻ՝ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՂ ԱԿՏԵՐԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ), ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 18. Պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների, պետական կամ մունիցիպալ ծառայությունների մատուցմանը մասնակցող կազմակերպությունների, պետական արտաբյուջետային ֆոնդերի, ազգային (կենտրոնական) բանկի՝ մրցակցությունը սահմանափակող համաձայնությունների կամ համաձայնեցված գործողությունների արգելումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների, պետական կամ մունիցիպալ ծառայությունների մատուցմանը մասնակցող կազմակերպությունների, պետական արտաբյուջետային ֆոնդերի, ազգային (կենտրոնական) բանկի՝ մրցակցությունը սահմանափակող համաձայնությունների կամ համաձայնեցված գործողությունների արգելումը

1. Պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների, պետական կամ մունիցիպալ ծառայությունների մատուցմանը մասնակցող կազմակերպությունների, պետական արտաբյուջետային ֆոնդերի, ազգային (կենտրոնական) բանկի միջև կամ դրանց և տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև համաձայնությունների կնքումը կամ այդ մարմինների և կազմակերպությունների կողմից համաձայնեցված գործողությունների իրականացումն արգելվում է, եթե այդպիսի համաձայնությունը կամ համաձայնեցված գործողությունների կատարումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մրցակցությունը չթույլատրելուն, սահմանափակելուն, վերացնելուն, մասնավորապես՝

1) գների (սակագների) բարձրացմանը, նվազեցմանը կամ պահպանմանը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ համաձայնությունները նախատեսված են պետության օրենսդրությամբ.

2) միևնույն ապրանքի համար տնտեսապես, տեխնոլոգիապես և այլ կերպ չհիմնավորված ձևով տարբեր գների (սակագների) սահմանմանը.

3) ապրանքային շուկայի բաժանմանը՝ ըստ տարածքային սկզբունքի, ապրանքների վաճառքի կամ գնման ծավալի, իրացվող ապրանքների տեսականու կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի.

4) տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) համար ապրանքային շուկա մուտք գործելու, ապրանքային շուկայից դուրս գալու հնարավորությունների սահմանափակմանը կամ այդ շուկայից դրանց դուրսմղմանը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։