Հոդված 22. Հակամենաշնորհային մարմնի կողմից սակարկությունների ընթացակարգի և պայմանագրերի կնքման կարգի խախտման մասին բողոքների քննության կարգը
Հոդված 22. Հակամենաշնորհային մարմնի կողմից սակարկությունների ընթացակարգի և պայմանագրերի կնքման կարգի խախտման մասին բողոքների քննության կարգը
Պետության օրենքով կարող են նախատեսվել հակամենաշնորհային մարմնի կողմից սակարկությունների կազմակերպման և անցկացման, սակարկությունների արդյունքների հիման վրա կամ պետության օրենսդրությամբ պարտադիր համարվող սակարկությունները չկայացած համարվելու դեպքում պայմանագրերի կնքման ժամանակ սակարկությունների կազմակերպչի, էլեկտրոնային հարթակի օպերատորի, մրցութային կամ աճուրդային հանձնաժողովի գործողությունների (անգործության) դեմ բողոքների քննության հիմքերն ու կարգը՝ բացառությամբ այն բողոքների, որոնց քննությունը նախատեսված է պետական և մունիցիպալ կարիքների ապահովման համար ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գնումների մասին պետության օրենսդրությամբ։