Հոդված 24. Հակամենաշնորհային հսկողությունը պետական ձեռնարկությունների, այն տնտեսական ընկերությունների ստեղծման ժամանակ, որոնց բաժնետոմսերի (բաժնեմասերի) ավելի քան 50 տոկոսը պատկանում է պետությանը
Հոդված 24. Հակամենաշնորհային հսկողությունը պետական ձեռնարկությունների, այն տնտեսական ընկերությունների ստեղծման ժամանակ, որոնց բաժնետոմսերի (բաժնեմասերի) ավելի քան 50 տոկոսը պատկանում է պետությանը
1. Պետության օրենսդրությամբ կարող է նախատեսվել, որ պետական ձեռնարկությունները, այն տնտեսական ընկերությունները, որոնց բաժնետոմսերի (բաժնեմասերի) ավելի քան 50 տոկոսը պատկանում է պետությանը (սույն գլխում այսուհետ՝ տնտեսական ընկերություն), պետք է ստեղծվեն հակամենաշնորհային մարմնի նախնական (գրավոր) համաձայնությամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նշված ձեռնարկությունների, տնտեսական ընկերությունների ստեղծումը նախատեսված է պետության օրենսդրությամբ։
2. Պետության օրենսդրությամբ կարող է նախատեսվել, որ առանց սույն գլխով սահմանված կարգով հակամենաշնորհային մարմնի նախնական համաձայնությունն ստանալու պետական ձեռնարկությունների, տնտեսական ընկերությունների ստեղծումը չի թույլատրվում։