Գլուխ VII · ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ
Հոդված 42. Հակամենաշնորհային մարմնի՝ առևտրային, ծառայողական, հարկային, պետության օրենսդրությամբ պահպանվող այլ գաղտնիքի պահպանման պարտավորությունը
Հոդված 42. Հակամենաշնորհային մարմնի՝ առևտրային, ծառայողական, հարկային, պետության օրենսդրությամբ պահպանվող այլ գաղտնիքի պահպանման պարտավորությունը
1. Հակամենաշնորհային մարմնի կողմից իր լիազորություններն իրականացնելու ընթացքում ստացված՝ առևտրային, ծառայողական, հարկային, պետության օրենսդրությամբ պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունները ենթակա չեն հրապարակման:
2. Առևտրային, ծառայողական, հարկային, պետության օրենսդրությամբ պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման դեպքում հակամենաշնորհային մարմնի պաշտոնատար անձինք կրում են պետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն: