Անցնել բովանդակությանը
Գլուխ V · ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՄՈՒՆԻՑԻՊԱԼ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ (ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻ) ԱՎԵԼԻ ՔԱՆ 50 ՏՈԿՈՍԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆԸ

Հոդված 25. Պետական ձեռնարկություններ, տնտեսական ընկերություններ ստեղծելու համար հակամենաշնորհային մարմնի նախնական համաձայնությունն ստանալու կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25. Պետական ձեռնարկություններ, տնտեսական ընկերություններ ստեղծելու համար հակամենաշնորհային մարմնի նախնական համաձայնությունն ստանալու կարգը

1. Պետական ձեռնարկություններ, տնտեսական ընկերություններ ստեղծելուն ուղղված գործողություններ իրականացնելու լիազորություն ունեցող պետական իշխանության մարմինը, տեղական ինքնակառավարման մարմինը հակամենաշնորհային մարմին միջնորդություն են ներկայացնում այդպիսի գործողություններ իրականացնելու համար համաձայնություն տալու մասին։

2. Պետական ձեռնարկություն կամ տնտեսական ընկերություն ստեղծելու մասին միջնորդության հետ հակամենաշնորհային մարմին են ներկայացվում փաստաթղթեր, որոնց ցանկը սահմանվում է պետության օրենքով։ Հոդված 26. Պետական ձեռնարկություն կամ տնտեսական ընկերություն ստեղծելու մասին միջնորդության քննության արդյունքների հիման վրա հակամենաշնորհային մարմնի կողմից որոշման ընդունումը

1. Հակամենաշնորհային մարմինը պարտավոր է քննել պետական ձեռնարկություն կամ տնտեսական ընկերություն ստեղծելու մասին միջնորդությունը պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում և (գրավոր) տեղեկացնել դիմողին ընդունված որոշման մասին՝ նշելով դրա ընդունման հիմքերը։

2. Միջնորդության քննության արդյունքների հիման վրա՝ հակամենաշնորհային մարմինն ընդունում է որոշում՝

1) միջնորդությունը բավարարելու և պետական ձեռնարկություն, տնտեսական ընկերություն ստեղծելու համար համաձայնություն տալու մասին, եթե այդ պետական ձեռնարկությունը, տնտեսական ընկերությունն ստեղծվում են չզարգացած կամ ոչ բավարար չափով զարգացած մրցակցություն ունեցող ապրանքային շուկայում գործունեություն իրականացնելու նպատակով։ Այն ապրանքային շուկայում, որում ստեղծվում են պետական ձեռնարկությունը, տնտեսական ընկերությունը, մրցակցությունը չզարգացած կամ ոչ բավարար չափով զարգացած լինելու հանգամանքը որոշվում է մրցակցության իրավիճակի՝ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող վերլուծության հիման վրա.

2) միջնորդության քննության ժամկետը երկարաձգելու մասին, եթե դրա քննության ընթացքում հակամենաշնորհային մարմինը եզրակացնում է, որ համապատասխան որոշում ընդունելու համար անհրաժեշտ են լրացուցիչ տեղեկություններ.

3) միջնորդությունը մերժելու և պետական ձեռնարկություն, տնտեսական ընկերություն ստեղծելու համար համաձայնություն չտալու մասին, եթե այդ պետական ձեռնարկությունը, տնտեսական ընկերությունն ստեղծվում են այնպիսի ապրանքային շուկայում, որը չի համապատասխանում սույն մասի 1-ին կետով նախատեսված չափորոշիչներին.

4) միջնորդությունը բավարարելու և պետական ձեռնարկություն, տնտեսական ընկերություն ստեղծելու համար համաձայնություն տալու մասին, այն դեպքում, երբ այդ պետական ձեռնարկությունը, տնտեսական ընկերությունն ստեղծվում են չզարգացած կամ ոչ բավարար չափով զարգացած մրցակցություն ունեցող ապրանքային շուկայում գործունեություն իրականացնելու նպատակով, և միևնույն ժամանակ, ստեղծվող պետական ձեռնարկությանը, տնտեսական ընկերությանը մրցակցության ապահովմանն ուղղված գործողությունների իրականացման վերաբերյալ կարգադրագիր տալու մասին։

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ միջնորդության քննության ժամկետը երկարաձգվում է ոչ ավելի, քան 2 ամսով։ Համապատասխան որոշում ընդունելու դեպքում հակամենաշնորհային մարմինն ինտերնետ ցանցում իր պաշտոնական կայքում տեղադրում է տեղեկություններ՝ պետական ձեռնարկության, տնտեսական ընկերության ստեղծման մասին։ Շահագրգիռ անձինք իրավունք ունեն հակամենաշնորհային մարմին ներկայացնելու տեղեկություններ՝ մրցակցության իրավիճակի վրա պետական ձեռնարկության, տնտեսական ընկերության ստեղծման ազդեցության մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։