Անցնել բովանդակությանը
Գլուխ VII · ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ

Հոդված 35. Պետության օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս հակամենաշնորհային մարմնի պաշտոնատար անձանց իրավունքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 35. Պետության օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս հակամենաշնորհային մարմնի պաշտոնատար անձանց իրավունքները

Պետության օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս հակամենաշնորհային մարմնի պաշտոնատար անձինք, իրենց վերապահված լիազորություններին համապատասխան (իրենց լիազորությունները հաստատող փաստաթղթեր և պետության օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությանն ուղղված միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հակամենաշնորհային մարմնի համապատասխան կարգադրական իրավական ակտը ներկայացնելու դեպքում), իրավունք ունեն անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ ստանալու նպատակով անարգել մուտք գործելու պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ հիմնարկությունների և կազմակերպությունների, տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) տարածք և շինություններ՝ բացառությամբ ֆիզիկական անձանց կացարանների:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։