Անցնել բովանդակությանը
Գլուխ VI · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 32. Գործարքներ, այլ գործողություններ իրականացնելու համար հակամենաշնորհային մարմնի նախնական համաձայնությունն ստանալու կարգը, ինչպես նաև պետական վերահսկողության ենթակա գործարքների, այլ գործողությունների իրականացման մասին հակամենաշնորհային մարմին ծանուցում ներկայացնելու կարգը խախտելու հետևանքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32. Գործարքներ, այլ գործողություններ իրականացնելու համար հակամենաշնորհային մարմնի նախնական համաձայնությունն ստանալու կարգը, ինչպես նաև պետական վերահսկողության ենթակա գործարքների, այլ գործողությունների իրականացման մասին հակամենաշնորհային մարմին ծանուցում ներկայացնելու կարգը խախտելու հետևանքները

1. Առանց հակամենաշնորհային մարմնի նախնական համաձայնությունն ստանալու ստեղծված առևտրային կազմակերպությունը, այդ թվում՝ առևտրային կազմակերպությունների միաձուլման կամ միացման արդյունքում, սույն Oրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում ստեղծված առևտրային կազմակերպությունը, հակամենաշնորհային մարմնի հայցի հիման վրա, դատական կարգով լուծարվում կամ վերակազմակերպվում է առանձնացման կամ բաժանման միջոցով, եթե դրա ստեղծումը, այդ թվում՝ գերիշխող դիրք ձեռք բերելու կամ դրա ամրապնդման արդյունքում, հանգեցրել է կամ կարող է հանգեցնել մրցակցության սահմանափակմանը:

2. Սույն Oրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործարքները, այլ գործողություններ, որոնք իրականացվել են առանց հակամենաշնորհային մարմնի նախնական համաձայնությունը ստանալու, հակամենաշնորհային մարմնի հայցի հիման վրա, դատական կարգով անվավեր են ճանաչվում, եթե այդպիսի գործարքները, այլ գործողություններ, մասնավորապես՝ գերիշխող դիրք ձեռք բերելու կամ դրա ամրապնդման արդյունքում, հանգեցրել են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը:

3. Սույն Oրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործարքները, այլ գործողություններ, որոնք իրականացվել են հակամենաշնորհային մարմնին ծանուցելու կարգի խախտմամբ, հակամենաշնորհային մարմնի հայցի հիման վրա, դատական կարգով անվավեր են ճանաչվում, եթե այդպիսի գործարքները, այլ գործողություններ, մասնավորապես՝ գերիշխող դիրք ձեռք բերելու կամ դրա ամրապնդման արդյունքում, հանգեցրել են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը:

4. Սույն Oրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հակամենաշնորհային մարմնի կարգադրագիրը չկատարելը հիմք է ծառայում համապատասխան գործարքները, այլ գործողություններ, հակամենաշնորհային մարմնի հայցի հիման վրա, դատական կարգով անվավեր ճանաչելու համար:

5. Սույն Oրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված` հակամենաշնորհային մարմնի կարգադրագիրը չկատարելը, գործարքների, այլ գործողությունների նախնական համաձայնեցմանն առնչվող պահանջների այլ խախտում, ինչպես նաև դրանց իրականացման վերաբերյալ ծանուցում չներկայացնելը սույն հոդվածում նշված հետևանքների հետ մեկտեղ հանգեցնում են պատասխանատվության՝ պետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։