Անցնել բովանդակությանը
Գլուխ VII · ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ

Հոդված 38. Ստուգում կամ հակամենաշնորհային քննություն իրականացնելու նպատակով հակամենաշնորհային մարմնի պաշտոնատար անձանց մուտքը տարածք կամ շինություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 38. Ստուգում կամ հակամենաշնորհային քննություն իրականացնելու նպատակով հակամենաշնորհային մարմնի պաշտոնատար անձանց մուտքը տարածք կամ շինություն

1. Հակամենաշնորհային մարմնի՝ ստուգում կամ հակամենաշնորհային քննություն իրականացնող պաշտոնատար անձինք մուտք են գործում ստուգման ենթարկվող անձի տարածք և շինություն այդ պաշտոնատար անձանց կողմից ծառայողական վկայական և ստուգման ենթարկվող անձի մոտ ստուգում կամ հակամենաշնորհային քննություն իրականացնելու վերաբերյալ հակամենաշնորհային մարմնի կարգադրական իրավական ակտը ներկայացնելու դեպքում: Ստուգում կամ հակամենաշնորհային քննություն իրականացնող պաշտոնատար անձանց մուտքն ստուգման ենթարկվող անձի կացարան չի թույլատրվում:

2. Հակամենաշնորհային մարմնի՝ ստուգում կամ հակամենաշնորհային քննություն իրականացնող պաշտոնատար անձանց՝ ստուգման ենթարկվող անձի տարածք կամ շինություն մուտք գործելը խոչընդոտելու դեպքում այդ պաշտոնատար անձինք հակամենաշնորհային մարմնի կողմից սահմանված կարգով կազմում են ակտ: Եթե ստուգման ենթարկվող անձը հրաժարվում է նշված ակտն ստորագրելուց, ապա դրա մեջ կատարվում է համապատասխան գրառում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։