Հոդված 48. Հակամենաշնորհային մարմնի կողմից պետության օրենքի խախտումների վերաբերյալ գործեր հարուցելու և դրանք քննելու, դրանց վերաբերյալ որոշումներ ընդունելու կարգը և գործերի քննության արդյունքներով ընդունվող ակտերը
Հոդված 48. Հակամենաշնորհային մարմնի կողմից պետության օրենքի խախտումների վերաբերյալ գործեր հարուցելու և դրանք քննելու, դրանց վերաբերյալ որոշումներ ընդունելու կարգը և գործերի քննության արդյունքներով ընդունվող ակտերը
1. Պետության օրենքի խախտումների վերաբերյալ գործեր հարուցելու և դրանք քննելու կարգը սահմանվում է պետության օրենքով:
2. Պետության օրենքի խախտումների վերաբերյալ գործերի քննության արդյունքներով հակամենաշնորհային մարմինն ընդունում է որոշումներ, սահմանումներ և կարգադրագրեր, ինչպես նաև այլ ակտեր, որոնց ընդունումը նախատեսված է պետության օրենքով:
3. Գործով որոշման հիման վրա՝ հակամենաշնորհային մարմինը գործով պատասխանողին կարգադրագիր է տալիս որոշմամբ սահմանված պետության օրենքի կատարված խախտումը և դրա հետևանքները վերացնելուն ուղղված գործողությունները կատարելու մասին:
4. Պետության օրենքի խախտման վերաբերյալ գործով տրվող կարգադրագիրը պատրաստվում է որոշման հետ միաժամանակ։
5. Պետության օրենքի խախտումների վերաբերյալ գործերով որոշումները և կարգադրագրերը պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում գրավոր ուղարկվում են շահագրգիռ անձանց, ինչպես նաև հրապարակվում են ինտերնետ ցանցում:
Հրապարակման ենթակա որոշման տեքստում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք կապված են առևտրային, ծառայողական, հարկային, պետության օրենսդրությամբ պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանության անհրաժեշտության հետ: