Հոդված 1
Հոդված 1
Նպատակը և առարկան
1. Սույն Համաձայնագրի նպատակն է ապահովել Կողմերի պետությունների միջև սովորաբար ստեղծվող և փոխանակվող գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը:
2. Կողմերը պայմանավորվում են, սույն Համաձայնագրին, իրենց պետությունների ազգային օրենսդրությանը, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան, իրականացնել գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանություն: