Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Պաշտպանական միջոցներ և գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվությունը

1. Կողմերի պետությունները, իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները սույն Համաձայնագրի ներքո փոխանակվող և առաջացող գաղտնի տեղեկատվության պաշտպանության համար: Նման գաղտնի տեղեկատվությանը տրվում է պաշտպանության այն նույն աստիճանը, որը նախատեսված է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն անվտանգության դասակարգման համարժեք աստիճանի ազգային գաղտնի տեղեկատվության համար:

2. Տրամադրող Կողմը գրավոր տեղեկացնում է ստացող Կողմին փոխանցված գաղտնի տեղեկատվության անվտանգության դասակարգման աստիճանի ցանկացած փոփոխության մասին:

3. Գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվությունը, «անհրաժեշտ է տեղյակ լինել» սկզբունքի համաձայն, սահմանափակվում է այն անձանցով, որոնց թույլատրված է, Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան, առնչվելու անվտանգության դասակարգման համարժեք աստիճանի գաղտնի տեղեկատվությանը:

4. Սույն Համաձայնագրի շրջանակներում յուրաքանչյուր Կողմ ճանաչում է մյուս Կողմի պետության ազգային օրենսդրության համաձայն տրված` անձնակազմի մասով գաղտնիության թույլտվությունը և գաղտնի աշխատանքին հասանելիության թույլտվությունը: Գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվությունը համարժեք է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված անվտանգության դասակարգման աստիճաններին:

5. Հարցման դեպքում անվտանգության իրավասու մարմինները, Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան, աջակցում են միմյանց սույն Համաձայնագրի դրույթների ներքո ստուգման ընթացակարգերի իրականացման հարցում:

6. Սույն Համաձայնագրի շրջանակներում անվտանգության իրավասու մարմինները անհապաղ միմյանց տեղեկացնում են անձնակազմի մասով գաղտնիության թույլտվությանը և (կամ) գաղտնի աշխատանքին հասանելիության թույլտվությանն առնչվող ցանկացած փոփոխության մասին. մասնավորապես դրանց դադարեցման և աստիճանի իջեցման մասին:

7. Ստացող Կողմը պարտավոր է.

ա) չտրամադրել փոխանցված գաղտնի տեղեկատվությունը որևէ երրորդ կողմի.

բ) դրոշմագրել ստացված գաղտնի տեղեկատվությունը` սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածին համապատասխան.

գ) գաղտնի տեղեկատվությունն օգտագործել միայն այն նպատակներով, որոնց համար տրամադրվել է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։