Հոդված 11
Հոդված 11
Անվտանգության խախտումը
1. Անվտանգության խախտման դեպքում, որը փաստացի կամ ենթադրյալ սպառնալիք է մյուս Կողմի պետությունից ծագած կամ ստացված գաղտնի տեղեկատվության համար, այն Կողմի անվտանգության իրավասու մարմինը, որտեղ տեղի է ունեցել անվտանգության խախտումը կամ սպառնալիքը, իր պետության ազգային օրենսդրությանը համապատասխան, հնարավորինս արագ տեղեկացնում է մյուս Կողմի անվտանգության իրավասու մարմնին և նախաձեռնում է համապատասխան հետաքննություն:
2. Տրամադրող Կողմի անվտանգության իրավասու մարմինը հարցման դեպքում աջակցում է հետաքննությանը` սույն հոդվածի 1-ին պարբերությանը համապատասխան:
3. Ստացող Կողմի անվտանգության իրավասու մարմինը տեղեկացնում է հետաքննության արդյունքների մասին և ուղարկում է վնասի ծավալի և պատճառների վերաբերյալ վերջնական զեկույց տրամադրող Կողմի անվտանգության իրավասու մարմնին: