Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Գաղտնի տեղեկատվության ոչնչացումը

1. Գաղտնի տեղեկատվությունը ոչնչացվում է դրա մասնակի կամ ամբողջական վերականգնումը կանխելու նպատակով:

2. Գաղտնի տեղեկատվությունը ոչնչացնելուց առաջ ստացող Կողմը գրավոր տեղեկացնում է տրամադրող Կողմին և ոչնչացումն իրականացնում իր պետության ազգային օրենսդրությանը համապատասխան:

3. «ՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ / განსაკუთრებული მნიშვნელობის / TOP SECRET» աստիճանի տեղեկատվությունը չի ոչնչացվում՝ բացառությամբ սույն հոդվածի 5-րդ պարբերությամբ նախատեսված դեպքերի: Այն վերադարձվում է տրամադրող Կողմի անվտանգության իրավասու մարմնին:

4. Գաղտնի տեղեկատվության ոչնչացման վերաբերյալ կազմվում է զեկույց, և դրա անգլերեն թարգմանությունը փոխանցվում է տրամադրող Կողմի անվտանգության իրավասու մարմնին:

5. Ճգնաժամային իրավիճակի դեպքում, երբ հնարավոր չէ պաշտպանել կամ վերադարձնել սույն Համաձայնագրի ներքո փոխանցված կամ ստեղծված գաղտնի տեղեկատվությունը, գաղտնի տեղեկատվությունը ոչնչացվում է անմիջապես: Ստացող Կողմը այդ մասին անմիջապես տեղեկացնում է տրամադրող Կողմին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։