Հոդված 2
Հոդված 2
Սահմանումները
Սույն Համաձայնագրի նպատակով`
ա) «գաղտնի պայմանագիր» նշանակում է` երկու կամ ավելի կատարողների միջև համաձայնագիր, որը պարունակում կամ ներառում է գաղտնի տեղեկատվություն,
բ) «գաղտնի տեղեկատվություն» նշանակում է` Վրաստանի համար՝ պետական գաղտնիք պարունակող ցանկացած տեղեկատվություն կամ նյութ, Հայաստանի Հանրապետության համար՝ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող ցանկացած տեղեկատվություն կամ նյութ, որը, անկախ իր ձևից կամ բնույթից, պահանջում է չթույլատրված մեքենայությունից պաշտպանություն, և որը դասակարգվել է Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան,
գ) «անվտանգության իրավասու մարմին» նշանակում է` սույն Համաձայնագրի իրականացման և վերահսկողության համար պատասխանատու ազգային անվտանգության մարմին,
դ) «կատարող» նշանակում է` գաղտնի պայմանագրեր կնքելու իրավասություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
ե) «ենթակատարող» նշանակում է` գաղտնի պայմանագրեր կնքելու իրավասություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ում վարձել է կատարողը,
զ) «գաղտնի աշխատանքին հասանելիության թույլտվություն» նշանակում է` անվտանգության իրավասու մարմնի որոշում, որը հաստատում է այն, որ իրավաբանական անձը, Կողմերի պետությունների ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով, օժտված է գաղտնի տեղեկատվություն ստեղծելու և դրան առնչվելու իրավասությամբ,
է) «անհրաժեշտ է տեղյակ լինել» սկզբունքը նշանակում է` որոշակի ծառայողական պարտականությունների շրջանակներում գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ունենալու անհրաժեշտություն,
ը) «տրամադրող Կողմ» նշանակում է` այն Կողմի պետությունը, որը մյուս Կողմի պետությանը փոխանցում է գաղտնի տեղեկատվություն,
թ) «անձնակազմի մասով գաղտնիության թույլտվություն» նշանակում է` Կողմերի իրավասու մարմնի որոշում, որը հաստատում է այն, որ ֆիզիկական անձը կարող է, Կողմերի պետությունների ազգային օրենսդրության համաձայն, մուտք ունենալ գաղտնի տեղեկատվությանը,
ժ) «ստացող Կողմ» նշանակում է` այն Կողմի պետությունը, որին մյուս Կողմի պետության կողմից փոխանցվում է գաղտնի տեղեկատվություն,
ժա) «երրորդ կողմ» նշանակում է` սույն Համաձայնագրի Կողմ չհանդիսացող ցանկացած այլ պետություն, նրա իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ինչպես նաև միջազգային կազմակերպություն: