Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

Եզրափակիչ դրույթներ

1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական իրավական ընթացակարգերը կատարելու մասին Կողմերի` միմյանց դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումն ստանալուն հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը:

2. Յուրաքանչյուր Կողմ կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով այդ մասին գրավոր ծանուցելու միջոցով: Այդ դեպքում դադարեցումն ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցումն ստանալու օրվանից վեց ամիս հետո:

3. Անկախ սույն Համաձայնագրի գործողության դադարեցումից` Կողմերը երաշխավորում են, որ ամբողջ գաղտնի տեղեկատվությունը կպաշտպանվի մինչև տրամադրող Կողմը ստացող Կողմին ազատի այդ պարտավորությունից:

Կատարված է Թբիլիսի քաղաքում 2014 թվականի հունիսի 19-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և անգլերեն: Բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելիս տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015թ. ապրիլի 1-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։