Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Այցելությունները

1. Գաղտնի տեղեկատվությանն առնչվելու հնարավորություն ներառող` Կողմերից մեկի պետություն այցերի դեպքում այցելող անձինք ձեռք են բերում հյուրընկալող պետության անվտանգության իրավասու մարմնի համապատասխան գրավոր համաձայնությունը:

2. Կողմերից մեկի պետության քաղաքացիներին կթույլատրվի այցելել մյուս Կողմի պետություն՝ գաղտնի տեղեկատվությանն առնչվելու հնարավորությամբ, եթե նրանք ունենան անձնակազմի մասով համապատասխան գաղտնիության թույլտվություն և լիազորված լինեն մուտք ունենալու գաղտնի տեղեկատվությանը կամ առնչվելու դրան` իրենց պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան:

3. Մի Կողմի անվտանգության իրավասու մարմինը մյուս Կողմի անվտանգության իրավասու մարմնից ստանում է այցելության վերաբերյալ հարցում այցելությունից առնվազն երեսուն օր առաջ:

4. Հրատապ դեպքերում այցելության վերաբերյալ հարցումն իրականացվում է այցելությունից առնվազն յոթ օր առաջ:

5. Այցելության վերաբերյալ հարցումն իր մեջ ներառում է.

ա) այցելուի անունն ու ազգանունը, ծննդյան վայրը և ամսաթիվը, քաղաքացիությունը, անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի համարը.

բ) այն իրավաբանական անձի անվանումը, որին ներկայացնում է այցելուն.

գ) այցելության ենթակա իրավաբանական անձի անվանումն ու հասցեն.

դ) այցելուի՝ անձնակազմի մասով վավերական գաղտնիության թույլտվությունը.

ե) այցելության նպատակը և առարկան.

զ) այցելության ակնկալվող ամսաթիվն ու տևողությունը: Պարբերական այցելությունների դեպքում նշվում է այցելության ընդհանուր ժամանակահատվածը.

է) անվտանգության իրավասու մարմնի պաշտոնական վավերապայմանները և ամսաթիվը:

6. Այցելության հաստատման պահից հյուրընկալող պետության անվտանգության իրավասու մարմինը այցելության ենթակա իրավաբանական անձի լիազորված աշխատակիցներին տրամադրում է հարցման պատճենը:

7. Կողմերի պետությունները կարող են կազմել պարբերական այցելություններ իրականացնելու համար լիազորված անձանց ցուցակը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։