Հոդված 4
Հոդված 4
Անվտանգության իրավասու մարմինները
1. Կողմերի անվտանգության իրավասու մարմիններն են.
Հայաստանի Հանրապետության համար`
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն
Նալբանդյան, փող. 104
Երևան, Հայաստանի Հանրապետություն
Վրաստանի համար`
Վրաստանի ներքին գործերի նախարարություն
Գ. Գուլուա, փող. 10, Թբիլիսի, Վրաստան
2. Կողմերի պետությունները դիվանագիտական ուղիներով միմյանց տեղեկացնում են անվտանգության իրավասու մարմիններին վերաբերող ցանկացած փոփոխության մասին:
3. Հարցման դեպքում անվտանգության իրավասու մարմինները միմյանց տեղեկացնում են գաղտնի տեղեկատվության պաշտպանության մասին իրենց պետությունների համապատասխան ազգային օրենսդրության վերաբերյալ և տեղեկատվություն են փոխանակում գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն առնչվող անվտանգության չափորոշիչների, ընթացակարգերի և գործելակերպի մասին: