Հոդված 6
Հոդված 6
Գաղտնի տեղեկատվության փոխանցումը
1. Գաղտնի տեղեկատվությունը փոխանցվում է դիվանագիտական ուղիներով, սուրհանդակային ծառայության կամ անվտանգության իրավասու մարմինների միջև համաձայնեցված այլ միջոցներով: Ստացող Կողմը գաղտնի տեղեկատվության ստացումը գրավոր հաստատում է դիվանագիտական ուղիներով, սուրհանդակային ծառայության կամ անվտանգության իրավասու մարմինների միջև համաձայնեցված այլ միջոցներով:
2. Գաղտնի տեղեկատվության էլեկտրոնային փոխանցումը կատարվում է անվտանգության իրավասու մարմինների կողմից համաձայնեցված գաղտնագրման միջոցներով: