Հոդված 7
Հոդված 7
Գաղտնի տեղեկատվության վերարտադրությունն ու թարգմանությունը
1. Գաղտնի տեղեկատվության վերարտադրությունն ու թարգմանությունը կատարվում են ստացող Կողմի ազգային օրենսդրության և հետևյալ ընթացակարգերի համաձայն.
ա) ֆիզիկական անձինք պետք է ունենան անձնակազմի մասով համապատասխան գաղտնիության թույլտվություն` իրենց պետությունների ազգային օրենսդրության համաձայն.
բ) թարգմանություններն ու վերարտադրությունները պետք է լինեն դրոշմագրված և պահպանվեն, ինչպես գաղտնի տեղեկատվության բնօրինակը.
գ) թարգմանությունները և վերարտադրությունները պետք է սահմանափակվեն մինչև պաշտոնական օգտագործման համար պահանջվող նվազագույն քանակը.
դ) թարգմանությունները պետք է պարունակեն թարգմանված լեզվով գրություն, որը ցույց կտա, որ այն տրամադրող Կողմից ստացված գաղտնի տեղեկատվություն է պարունակում:
2. Թարգմանությունների և վերարտադրությունների թիվը կարող է սահմանափակվել կամ բացառվել տրամադրող Կողմի կողմից:
3. «ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ /სრულიად საიდუმლო/ SECRET» աստիճանի տեղեկատվությունը թարգմանվում կամ վերարտադրվում է միայն տրամադրող Կողմի նախնական գրավոր համաձայնությամբ:
4. «ՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ /განსაკუთრებული მნიშვნელობის/ TOP SECRET» աստիճանի տեղեկատվությունը չի թարգմանվում կամ վերարտադրվում ստացող Կողմի կողմից: