Հոդված 9
Հոդված 9
Գաղտնի պայմանագրերը
1. Կողմերից մեկի պետությունը, որը ցանկանում է գաղտնի պայմանագիր կնքել մյուս Կողմի պետության կատարողի հետ կամ ցանկանում է լիազորել իր կատարողներից մեկին` գաղտնի պայմանագիր կնքել մյուս Կողմի պետության տարածքում, անվտանգության իրավասու մարմնի միջոցով նախապես գրավոր հավաստագիր է ստանում մյուս Կողմի անվտանգության իրավասու մարմնից այն մասին, որ առաջարկված կատարողն ունի գաղտնի աշխատանքին հասանելիության համապատասխան թույլտվություն:
2. Յուրաքանչյուր գաղտնի պայմանագիր, սույն Համաձայնագրի ներքո, ներառում է հետևյալը.
ա) կատարողի պարտավորությունը` երաշխավորելու համար, որ վերջինիս շինություններն անհրաժեշտ պայմաններն ունենան անվտանգության դասակարգման համապատասխան աստիճանի գաղտնի տեղեկատվության հետ աշխատանքի համար.
բ) կատարողի պարտավորությունը` երաշխավորելու համար, որ գաղտնի տեղեկատվությանն առնչվելու համար պահանջվող պարտականություններ իրականացնող անձանց տրված լինի անձնակազմի մասով համապատասխան գաղտնիության թույլտվություն.
գ) կատարողի պարտավորությունը` երաշխավորելու համար, որ գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն ունեցող բոլոր անձինք, իրենց համապատասխան պետության ազգային օրենսդրության համաձայն, տեղեկացված լինեն գաղտնի տեղեկատվությունը պաշտպանելու իրենց պարտավորության մասին.
դ) կատարողի պարտավորությունը` իրականացնել իր շինությունների անվտանգության պարբերական ստուգում.
ե) գաղտնի տեղեկատվության ցանկը և այն բնագավառների ցանկը, որտեղ կարող է ստեղծվել գաղտնի տեղեկատվություն.
զ) գաղտնի տեղեկատվության անվտանգության դասակարգման աստիճանի մեջ փոփոխությունների վերաբերյալ ծանուցման ընթացակարգը.
է) գաղտնի տեղեկատվության փոխանցման համար միջոցները և ընթացակարգերը.
ը) համապատասխան` լիազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք պատասխանատու են գաղտնի պայմանագրի հետ կապված գաղտնի տեղեկատվության պաշտպանության համար.
թ) կատարողի պարտավորությունը` փոխանցել գաղտնի պայմանագրի օրինակը իր անվտանգության իրավասու մարմնին.
ժ) կատարողի պարտավորությունը` ծանուցել իր անվտանգության իրավասու մարմնին գաղտնի տեղեկատվության որևէ իրական կամ կասկածելի կորստի, արտահոսքի կամ հրապարակման և գաղտնի տեղեկատվության չթույլատրված հասանելիության մասին.
ժա) ենթակատարողի պարտավորությունը` իրականացնել նույն անվտանգության միջոցառումները, որոնք նախատեսված են կատարողի համար` որպես պարտավորություն:
3. Մի Կողմի պետության տարածքում կատարողի և մյուս Կողմի պետության տարածքում տեղակայված մեկ այլ կատարողի միջև նախապայմանագրային բանակցություններն սկսելուն պես, որի նպատակը գաղտնի պայմանագրեր ստորագրելն է, անվտանգության իրավասու մարմինը մյուս Կողմի անվտանգության իրավասու մարմնին տեղեկացնում է նախապայմանագրային բանակցությունների անվտանգության դասակարգման աստիճանի վերաբերյալ:
4. Գաղտնի պայմանագրի պատճենը փոխանցվում է այն Կողմի պետության անվտանգության իրավասու մարմնին, որտեղ պետք է կատարվի աշխատանքը, համապատասխան հսկողութուն և վերահսկողություն ապահովելու համար:
5. Անվտանգության իրավասու մարմինների ներկայացուցիչները կարող են այցելել մյուս Կողմի պետության տարածք` գաղտնի պայմանագրի հետ կապված գաղտնի տեղեկատվության պաշտպանության համար կատարողի կողմից ընդունված միջոցների արդյունավետությունը գնահատելու նպատակով: Այցելության մասին ծանուցումը ներկայացվում է այցելությունից առնվազն քսան օր առաջ:
6. Ստացող Կողմի անվտանգության իրավասու մարմնի գրավոր համաձայնությամբ կատարողն իրավունք ունի վարձելու ենթակատարող: